Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՌԴ-ն Իրանից մինչև Ադրբեջան երկաթգիծ կկառուցի

ՌԴ-ն Իրանից մինչև Ադրբեջան երկաթգիծ կկառուցի
17.11.2014 | 16:53

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրիֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան՝ լրագրողներին հայտնել է Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: Այդ հարցը քննարկվել էր ՌԴ Պետդումայի խոսնակ Նարիշկինի՝ նոյեմբերի 16-17-ին Իրան կատարած այցի ընթացքում: Եվգենի Մոսկվիչևի խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը տրանսպորտի ոլորտում մի շարք չլուծված խնդիրներ ունեն: Իրանում դեռևս ամբողջությամբ չի աշխատում «Կանաչ քարտեզ» համակարգը. իրանցի վարորդները ՌԴ-ում կարող են ավտոմեքենաները պարտադիր ապահովագրել մեկ տարով, իսկ ռուս վարորդները Իրանում՝ միայն 15 օրով: «Իրանի տրանսպորտի նախարարությունը դա հասկանում է, և այդ հարցը դրական լուծում կստանա»,- ասել է նա: Ռուս պաշտոնյան նշել է, որ վերջին 2-3 տարիներին տրանսպորտային բոլոր միջոցներով փոխադրումների ծավալներն աճել են՝ բացի երկաթուղայինից: 2013-ին ավտոմեքենաներով փոխադրումներն Իրանի և Ռուսաստանի միջև աճել են 39 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ